ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին

Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Նախարարը շնորհավորեց պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իի հետագա գործունեության մեջ։ Գործընկերները մտքեր փոխանակեցին բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
 
  
  
