Լուրեր

 redactia

Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը

Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար: Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին […]

 MStepan

Հարցազրույց «Իմ սև սիրտը» ֆիլմի ռեժիսոր Գարուշ Ղազարյանի հետ

Հարցազրույց «Իմ սև սիրտը» ֆիլմի ռեժիսոր Գարուշ Ղազարյանի հետ

Ողջույն, Գարուշ: Մենք հանդիպեցինք Իսմայիլիայի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացման ընթրիքին: 2022թ. մարտի 17-23-ը տեղի ունեցած փառատոնի մրցութային ծրագրում էր նաև Ձեր կարճամետրաժ ֆիլմը: Ողջույն, Ալիս ջան: Այո, մենք հանդիպեցինք ընթրիքի ժամանակ, որի համար ես շատ ուրախ եմ: Ձեր մասին ես միայն գիտեմ, որ սա Ձեր 3-րդ ֆիլմն է, և որ դուք սովորել […]

 Elena Chobanyan

Մարզիչ Հայկ Հովհաննիսյան․ «Ներդաշնակությունը հավասարակշռելու համար կինը բերել է ոգեշնչման աղբյուրները»

Մարզիչ Հայկ Հովհաննիսյան․ «Ներդաշնակությունը հավասարակշռելու համար կինը բերել է ոգեշնչման աղբյուրները»

2022 թվականն է, արդեն «ժամանակակից»  կյանքով ենք ապրում: Տեխնոլոգիապես մարդկությունը թռիչքաձև վեր է բարձրացել, բայց… միաժամանակ վար է սլանում արժեհամակարգային սանդղակում: «Ժամանակ չկա՛» սիրելի արտահայտությամբ ուշի-ուշով հետևում ենք կամ/և ականատեսը դառնում մեկ վայրկյանում ոչնչացնող պատերազմներին, հարազատներ կորցնում, բայց վերքերը փակելով՝ փորձում առաջ շարժվել: Մյուս կողմից, փորձում ենք կցկտուր հիշել, որ կենսառոբոտի վերածվելու գործընթացը դանդաղեցնելու համար […]

 Arsen Arzumanyan

ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը

ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը

Ռումինիայի Հայոց Միության նոր մասնաճյուղը վերջերս բացվեց պատմական Բանաթի շրջանում՝ Տիմիշոարա քաղաքում (նախագահ՝ Պետրու Փափազյան)։ 2022թ. հունվարի 21-22-ին այս մասնաճյուղը կազմակերպեց առաջին միջոցառումը՝ չնայած մասնակիցների քանակը սահմանափակված էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հունվարի 21-ին պաշտոնական ընթրիքի ընթացքում ներկայացվեց Բանաթի շրջանի հայերի պատմությունը, որից հետո միջոցառման մասնակիցներին սպասում էր անակնկալ՝ երաժշտական ծրագիր դուդուկի նվագակցությամբ, որը ներկայացրեց հայտնի […]

 Elena Chobanyan

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ / Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկեց նոր ռադիոհաղորդում՝ «Let’s Talk, with YElena Chobanyan»

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ / Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկեց նոր ռադիոհաղորդում՝ «Let’s Talk, with YElena Chobanyan»

2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած՝ չորեքշաբթի երեկոյան ժամը 21:00-ին, Լոս Անջելեսի ժամանակով, SoCal հայկական ռադիոն սկսեց նոր հեղինակային ռադիոհաղորդման շարք, որը հեռարձակելու է հասարակությանը հետաքրքրող և օգտակար թեմաներ: Լրագրող Ելենա Չոբանյանը հարցազրույցի միջոցով փորձելու է բացահայտել և վերլուծել տարբեր հարցեր զանազան ոլորտների՝ գիտության, հոգեբանության, քաղաքականության, քաղաքագիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, բիզնեսի փորձագետների և հայտնի մարդկանց հետ, […]

 Arsen Arzumanyan

Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

Կարեն Սեյրանյանը ծնվել է 1968թ., Երևանում։ 1990-ական թթ. տեղափոխվել է Ռումինիա և հաստատվել Տրանսիլվանիայի սրտում գտնվող Տըրգու Մուրեշ քաղաքում, որտեղ սկսել է զբաղվել կաշվե ձեռնոցների արտադրությամբ։ Գործարանը երկար տարիներ որակյալ ձեռնոցներ է մատակարարել ոչ միայն ռումինացի, այլև հատկապես արտասահմանցի հաճախորդներին։ Ի հեճուկս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունների՝ այսօր նույնպես պատվերների պակաս չի զգացվում. Կարենը հիմնականում […]

 Elena Chobanyan

ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցը՝ ոչ միայն իրավաբանների համար

ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցը՝ ոչ միայն իրավաբանների համար

2021 թվականի սեպտեմբերի 17-ից (մինչև հոկտեմբերի 16-ը) մեկնարկել է ԳԱԱ ԳԿՄԿ իրավաբանական 3-րդ դպրոցը: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի բաժինի, ՈւԽ-ի նախաձեռնությամբ՝ հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպվեցին իրավաբանական անվճար դասընթացներ՝ «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագրով: Նշենք, որ դեռևս 2018թ.-ից ԳԱԱ ԳԿՄԿ-ում կազմակերպվում են իրավաբանական դպրոցներ: Դասընթացներին դիմում են ոչ […]

 Elena Chobanyan

«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը

«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը

2021թ. սեպտեմբերի 13-24-ը նշվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը, որի ժամանակ կազմակերպվեց գիտական և հանրային մի քանի հետաքրքիր միջոցառում: Սեպտեմբերի 13-17-ը տեղի ունեցավ Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոցը, սեպտեմբերի 18-ին՝ աստղագիտության օրը, նաև Համբարձումյանական ընթերցումներ, սեպտեմբերի 20-24-ը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով միջազգային գիտաժողով և ԲԱ 75-ամյակին նվիրված էքսպո։ Մի […]

 Arsen Arzumanyan

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։ -Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին […]

 Arsen Arzumanyan

«Հայկական բակ» փառատոնը դառնում է Կլուժի հայերի այցեքարտը

Հունիսի 12-ին և 13-ին Կլուժ-Նապոկայում տեղի ունեցավ «Հայկական բակ» փառատոնի երկրորդ թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց Միության տեղական մասնաճյուղը (նախագահ՝ Կարեն Շեբեշի) Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի, Բաբեշ-Բոյայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի, Կլուժի մարզային խորհրդի և Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ: Փառատոնի երկրորդ թողարկումը, որը պետք է տեղի ունենար նախորդ տարի ու հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կազմակերպվել […]

1 2 3 35