ՌԻԹՄԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ. ԷԼԼԱՅԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ
Շատերի համար պարն ուղղակի լիցքաթափվելու, առողջ կենսակերպ կամ գեղեցիկ կազմվածք ունենալու միջոց է։ Սակայն պատանի Էլլա Մատոսյանի համար այն վաղուց անցել է սովորական հոբբիի սահմանները. նա ընտրել է պրոֆեսիոնալ պարողի բարդ, բայցև հետաքրքիր ուղին։ Եվ դա միանշանակ լավագույն ընտրությունն էր։ Երբ աղջնակը բեմ է բարձրանում, ամեն մի շարժումով ու դիմախաղով ստիպում է զգալ, որ նա […]
Երևանյան կինոպոեզիա. Արհեստական բանականությունից մինչև կինոյի վարպետներ, «Ոսկե ծիրան 2026»-ի ուղենիշները
Հուլիսի 13-19-ը Երևանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ «Be a Poem» («Եղիր պոեզիա») խորագրի ներքո։ Աշխարհի լավագույն 50 կինոփառատոնների շարքին դասվող այս իրադարձությունը մեկտեղեց միջազգային վարպետներին, երիտասարդ կինոգործիչներին և արվեստասերներին։ Ինտերակտիվ մեկնարկ և պոետիկ ուղերձ Փառատոնը հրաժարվեց ավանդական կարմիր գորգից՝ բացումը Կ․ Դեմիրճյանի անվան համալիրում ազդարարելով «Chora Gavit: A Score for Moving Bodies» տարածական […]
ԱՆՁ, ՄԵԴԻԱ ԵՎ ԲԻԶՆԵՍ ֆորում. ինչպես կառուցել մի բրենդ, որը կբերի բիզնեսի իրական աճ
Ժամանակակից շուկայում, որտեղ մրցակցությունը մեծ է, իսկ տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, բիզնեսի հաջողության գլխավոր գրավականը դառնում է երեք տարրերի՝ անձի, մեդիայի և վստահության խելացի համադրումը: Ապրիլի 30-ին Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում, Ռեքսուս Պրեմիում ակումբի նախաձեռնությամբ կայացավ սպասված պանելային քննարկումը, որը մեկտեղեց առաջ գնալու, զարգանալու և նոր բիզնես կապեր հաստատելու ցանկություն ունեցող ձեռներեցներին: Միջոցառման առանցքում […]
Հարցազրույց | Ջութակահարուհի Ասյա Անիսիմովան՝ ամերիկյան երազանքի որոնման ճանապարհին
Երբ գնում ես նոր վայր, պետք է համառորեն առաջ շարժվես: Դժվարությունները դասեր են: Դրանք մեր կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում: Եվ երբ կարողանում ես փայլել գորշ երանգների մեջ, ինչպես բացվող ծաղիկ, մարդիկ սկսում են լսել քեզ, գնահատել կարծիքդ, և դառնում ես կարևոր երաժիշտ այդ վայրում: «Արարատ» ամսագիրը ներկայացնում է բացառիկ հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ: […]
ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՆԻ ԻՆԺԻՂՈՒԼՅԱՆ․ «ՄԵԶ ՄՈՏ ԿԱ ՈՉ ԹԵ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»
Լուսանկարչությունը ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ որպես լույսի միջոցով պատկերները մշտապես պահպանելու փորձ։ Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին մշտական լուսանկարը ստեղծվել է 1826–1827թթ. ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիեսֆոր Նիեպսի կողմից։ Նրա աշխատանքի հիման վրա 1839թ. Լուի Դագերը ներկայացրել է դագերոտիպը (դագերոտիպը լուսանկարչական պատկեր ստանալու առաջին ձևերից մեկն է: Այն լուսաքիմիկատներով պատված թիթեղի թերթ էր, որը երևակվում էր անմիջապես […]
Տարոլոգ Գրիշա Սևյան․ «Աստված նման է համացանցի, իսկ կրոնները՝ տարբեր մատակարարների: Դու ընտրություն ունես, թե որ մատակարարի միջոցով շփվել Բարձրյալի հետ»
Տարոլոգիան և հոգեբանությունը Տարոյի մասին պատմությունները կարող են տարբեր լինել: Շատ աղբյուրների համաձայն, տարոն խաղաքարտերի կապուկի տեսակ է, որը սկսվել է օգտագործվել 14-րդ դարի կեսերից Եվրոպայի տարբեր մասերում՝ Իտալիայում որպես խաղ և ոչ թե գուշակության կամ հոգևոր գործիք: Տարո քարտերը սկզբում չեն ունեցել որևէ կրոնական կամ էզոթերիկ նշանակություն: Այն ավելի շուտ կապել են հնագույն եգիպտական կրոնների […]
«Ստեղծել ենք մի տարածք, որտեղ մարդիկ կարող են կանգ առնել, շնչել և շարունակել յոգայի պրակտիկան». Վիկտոր Աբրամով, YogaHome-ի հիմնադիր
YogaHome-ը միայն հյուրատուն չէ Երևանի սրտում, այլ տարածք, որտեղ հանդիպում են պրակտիկան, համայնքը և բնությունը միասին: Հիմնադիր Վիկտոր Աբրամովը մեզ պատմում է, թե ինչպես է ծնվել այս տարածքի գաղափարը, դրա հետ միահյուսված արժեքների, ինչպես նաև ապագայի պլանների մասին: – Հյուրատուն՝ ծնված պրակտիկայի՞ց, թե՞ արժեքներից: – Ուզում էինք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կարող են այցելել […]
Երբ Դուբայը գալիս է Երևան. ֆորում, որը կարող է փոխել ձեր բիզնեսի կանոնները
Հենց Երևանի սրտում 2025թ. հուլիսի 26-ին Best Western Plus Congress Hotel-ում մեկնարկեց բիզնեսի համար նախատեսված Synergy Business & Marketing Summit Yerevan եռօրյա ծրագրի առաջին օրը։ Միջոցառումը կազմակերպել էր Synergy Business School Dubai-ը (bs-dubai.com), որի հիմնադիրներն են հայ հրաշագործ գործարար եղբայրներ Գագիկ և Գևորգ Մուրադյանները։ Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է սկսել և զարգացնել […]
«Հայկական փողոց» փառատոն․ 8-րդ թողարկում
Սիրով սպասում ենք ձեզ Բուխարեստի «Դիմիտրիե Բրընձը» բուսաբանական այգում, որտեղ օգոստոսի 2-4-ը տեղի կունենա «Հայկական փողոց» փառատոնի 8-րդ թողարկումը։ Այս միջոցառումը, որը դարձել է սիրված ավանդույթ, հնարավորություն է տալիս բոլորին միավորվել հայկական մշակույթի, երաժշտության և ավանդույթների շուրջ։ Այս տարվա փառատոնի թեման Սփյուռքն է, ընդգծելով հայկական մշակութային ժառանգության և համայնքների դերը աշխարհով մեկ: Փառատոնի ընթացքում ելույթ […]
Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
Փետրվարի 12-18-ը Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն դարձավ մրցավայր ժամանած կամ հեռուստաէկրանների առջև գամված հայ երկրպագուների համար։ Ռումինիայի մայրաքաղաքի «Երիտասարդական» զբոսայգում գտնվող «Sala Polivalentă» բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հյուրընկալել էր եվրոպայի հունահռոմեական և ազատոճային լավագույն ըմբիշներին, որոնք ուժերը չափեցին տասական քաշային կարգերում։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին տիրում մարզադահլիճում հայ մարզիկների եզրափակիչների […]