Ռումինիայի հայ համայնք

 Arsen Arzumanyan

Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Հետադարձ հայացք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Փետրվարի 12-18-ը Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն իսկական տոն դարձավ մրցավայր ժամանած կամ հեռուստաէկրանների առջև գամված հայ երկրպագուների համար։ Ռումինիայի մայրաքաղաքի «Երիտասարդական» զբոսայգում գտնվող «Sala Polivalentă» բազմաֆունկցիոնալ մարզադահլիճը հյուրընկալել էր եվրոպայի հունահռոմեական և ազատոճային լավագույն ըմբիշներին, որոնք ուժերը չափեցին տասական քաշային կարգերում։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էմոցիաներ էին տիրում մարզադահլիճում հայ մարզիկների եզրափակիչների […]

 Arsen Arzumanyan

Ռումինիայում լույս տեսած հայերեն առաջին երեք գրքերը

Ռումինիայում լույս տեսած հայերեն առաջին երեք գրքերը

1847թ. հունվար ամսին Մոլդովայի իշխանապետության մայրաքաղաք Յաշում ռումինահայ հայտնի գրող և մտավորական Գեորգե Ասակին իր «Ալբինա» («Մեղու») տպարանում հրապարակում է մի փաստաթուղթ, որում նշվում էր նաև հայերեն հրատարակություններ ունենալու անհրաժեշտության մասին հատկապես հայկական դպրոցների համար։ Բանն այն է, որ արտասահմանից հայերեն դասագրքեր բերելն այնքան էլ հեշտ գործ չէր և, բացի այդ, «դրանք ամբողջությամբ չեն կարող […]

 Arsen Arzumanyan

ՅԱՇԻ ՀԱՅԵՐԸ / Կարակաշի դպրոցը և «Ազգասիրաց» ընկերակցությունը

ՅԱՇԻ ՀԱՅԵՐԸ / Կարակաշի դպրոցը և «Ազգասիրաց» ընկերակցությունը

«Հայկազյան» վարժարանում հայերեն, ռումիներեն և ֆրանսերեն դասավանդող Կրիստեա Կարակաշը (Խաչերես Կարակաշյան, 1827-1892) 1866թ. Յաշի իր տունը դարձնում է տղաների գիշերօթիկ դպրոց՝ տարրական դասարաններով, որը կրում է իր անունը։ Կարճ ժամանակում այդ մասնավոր հաստատությունը մեծ համբավ է ձեռք բերում և դառնում Մոլդովայի ամենահայտնի դպրոցներից մեկը։ Դպրոցի շրջանավարտներից մեկը նշում է, որ այդ ժամանակ Յաշում չկար տարրական […]

 redactia

Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը

Մենք երբեք չպետք է անտեսենք մեր պարտականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում. Վարուժան Ոսկանյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվել է, սակայն քայլեր չեղան իրական ճանաչման համար: Աշխարհը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից՝ ներառյալ Համիդյան ջարդերը, կամ Ադրբեջանում տեղի ունեցած հայկական կոտորածները, և միայն մինչ օրս աշխարհում տեղի ունեցող ցեղասպանություններն ու կոտորածներն իրապես դատապարտելու դեպքում է հնարավոր այնպես անել, որ այլևս այդպիսի ոճիրները չկրկնվեն։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին […]

 Arsen Arzumanyan

ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը

ՌՀՄ Տիմիշոարայի մասնաճյուղի առաջին միջոցառումը

Ռումինիայի Հայոց Միության նոր մասնաճյուղը վերջերս բացվեց պատմական Բանաթի շրջանում՝ Տիմիշոարա քաղաքում (նախագահ՝ Պետրու Փափազյան)։ 2022թ. հունվարի 21-22-ին այս մասնաճյուղը կազմակերպեց առաջին միջոցառումը՝ չնայած մասնակիցների քանակը սահմանափակված էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հունվարի 21-ին պաշտոնական ընթրիքի ընթացքում ներկայացվեց Բանաթի շրջանի հայերի պատմությունը, որից հետո միջոցառման մասնակիցներին սպասում էր անակնկալ՝ երաժշտական ծրագիր դուդուկի նվագակցությամբ, որը ներկայացրեց հայտնի […]

 Arsen Arzumanyan

Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

Տըրգու Մուրեշի «հայկական» ձեռնոցները. հարցազրույց ԿԱՐԵՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ

Կարեն Սեյրանյանը ծնվել է 1968թ., Երևանում։ 1990-ական թթ. տեղափոխվել է Ռումինիա և հաստատվել Տրանսիլվանիայի սրտում գտնվող Տըրգու Մուրեշ քաղաքում, որտեղ սկսել է զբաղվել կաշվե ձեռնոցների արտադրությամբ։ Գործարանը երկար տարիներ որակյալ ձեռնոցներ է մատակարարել ոչ միայն ռումինացի, այլև հատկապես արտասահմանցի հաճախորդներին։ Ի հեճուկս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունների՝ այսօր նույնպես պատվերների պակաս չի զգացվում. Կարենը հիմնականում […]

 Arsen Arzumanyan

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։ -Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին […]

 Ararat

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ Ռումանիոյ հայոց թեմից ներս

Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնը միացրեց համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջեցին նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների […]

 Ararat

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

Մարտի 21-ին, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի առաջնորդարանի գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի Հայաստանյան Մասնաճյուղի նախագահի խորհրդական  և Ռումինիայի […]

 Ararat

Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը

Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը

Ռումինիայի Հայոց Միությունը խոր ցավով հայտնում է, որ երեկ Երևանում կյանքից հեռացավ դասախոս Հակոբ Առաքելյանը։ Նա 40 տարի շարունակ «Հայաստան-Ռումինիա» բարեկամական ընկերակցության ղեկավարության անդամ էր: Հակոբ Առաքելյանը (1924-2021) դասախոս էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: Նա դասավանդել է լատիներեն և ֆրանսերեն Երևանի Մխիթար Հերացու անվան […]

1 2 3 19