ԱՆՁ, ՄԵԴԻԱ ԵՎ ԲԻԶՆԵՍ ֆորում. ինչպես կառուցել մի բրենդ, որը կբերի բիզնեսի իրական աճ

Ժամանակակից շուկայում, որտեղ մրցակցությունը մեծ է, իսկ տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, բիզնեսի հաջողության գլխավոր գրավականը դառնում է երեք տարրերի՝ անձի, մեդիայի և վստահության խելացի համադրումը:
Ապրիլի 30-ին Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում, Ռեքսուս Պրեմիում ակումբի նախաձեռնությամբ կայացավ սպասված պանելային քննարկումը, որը մեկտեղեց առաջ գնալու, զարգանալու և նոր բիզնես կապեր հաստատելու ցանկություն ունեցող ձեռներեցներին:

Միջոցառման առանցքում ոլորտի առաջատար փորձագետների ելույթներն էին, որոնք շատ հասկանալի և անմիջական ձևով կիսվեցին իրենց տարիների փորձով: LinkedIn լոկալ Երևան բիզնես նեթվորքինգ միջոցառման մոդերատոր Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է վստահությունը վերածել բիզնեսի ամենաուժեղ կապիտալի: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ընկերությանը ներհատուկ բրենդն է ընկերության ամենաթանկ ակտիվը, որը ձևավորում է հաճախորդների երկարաժամկետ լոյալություն: ABN մեդիա հարթակի հիմնադիր տնօրեն Նարեկ Նիկողոսյանը խոսեց ԶԼՄ-ների ազդեցության կառուցման և լրագրողների հետ փոխշփման կարևորության մասին բիզնեսի շրջանակներում, «Թարգեթինգ» մարքեթինգային ընկերության և Simple Business Academy-ի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Գոռ Կարապետյանն իր հերթին անդրադարձավ անձնական բրենդին և թվային ներկայությանը: Այսօրվա թվային դարաշրջանում ազդեցիկ ներկայություն ունենալը թույլ է տալիս բիզնեսին դուրս գալ բոլորովին նոր մակարդակ և ձեռք բերել իրական, չափելի արդյունքներ:
Ֆորումի հետաքրքիր հատվածից էին նաև խորքային քննարկումները ժամանակակից աշխարհի կարևոր հարցերի շուրջ. անձը՝ որպես բիզնեսի գլխավոր ակտիվ, բիզնեսի հիմնադրի կերպարն ու տեսակը ընկերության հաջողության ձևավորման գործում, մեդիահարթակների ճիշտ կիրառումը իմիջային ռիսկերից խուսափելու ուղղությամբ, ազդեցիկ ներկայություն և կապեր, ճիշտ ռազմավարության և երկարաժամկետ գործարար կապերի կառուցում:
Այս միջոցառումը միայն տեսական գիտելիքների մասին չէր, այլ նեթվորքինգի հրաշալի առիթ, որի ժամանակ մասնակիցներն ունեցան բիզնես համագործակցության նոր հնարավորություններ: Իսկ Անձ, մեդիա, բիզնես ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Rexus Club-ը լավագույն հարթակն է նրանց համար, ովքեր ձգտում են շարունակական աճի և զարգացման:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումների միջոցով.
Instagram: Rexus Club Official https://www.instagram.com/rexus_premium_club/
Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61571192273578
Ելենա Չոբանյան

