Հռիփսիմե Մարգարյան. «Ստեղծագործական ընթացքը զգալը տալիս է ցանկալի արդյունք»

Մի քանի օր առաջ Բուխարեստում էր գտնվում հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանը, որի աշխատանքները հասցրել են գերել մի շարք երկրների արվեստասեր մարդկանց։ Հ․ Մարգարյանը ծնվել է 1975թ․, ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (1998թ․), 1999 թվականից Նկարիչների Միության անդամ է։ 2017 թվականից մասնակցում է Europe’s Art ընկերության կողմից կազմակերպված «Կանայք արվեստում՝ հանուն խաղաղության» խորագրով նախագծին, որի […]
Գուրգեն Հովհաննիսյան․ «Հայաստանը քվանտային էվոլյուցիոն շրջանում է»

«Այսօր շատ ենք հանդիպում ինքնակոչ նկարիչների և փիլիսոփաների, ովքեր ընդամենը համակարգային շեղումներ են: «Բանտային» մտածողությամբ, կարծրատիպերով «շղթայված» երբևէ անսահման ու անկաշկանդ արվեստ չես ստեղծի։ Նման, թույլ տվեք արտահայտվել՝ դիլետանտներն են փորձում ստեղծել «խեղճ արվեստագետի» կերպար, ինչը երբևէ չի եղել մեր իրականության մեջ», – «Արարատ»-ի հետ զրույցում ասում է աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։ – Հետաքրքիր է՝ […]
ԱՐԽԻՎ-2018. Ղարաբաղը մերն է

Հնարավոր է չարծարծեի հայերիս համար այդքան լուրջ այս հարցը, եթե հեռուստացույցով տեսած չըլլայի ատրպեճանական ֆութպոլային Ղարաբաղ Բաքու խումբի ելույթը: Քննարկման չեմ դներ խաղացողներու որակը (անոնց մեծ մասը պրազիլացիներ, փորթուկալացիներ և այլազգիներ են՝ ատ սովորական երևույթ մըն է ժամանակակից ֆութպոլային աշխարհեն ներս), սակայն չեմ կրնար աչքաթող ընել ատրպեճանական խումբի անվան պատմա-քաղաքական բնույթը: Ղարաբաղը՝ հայկական Արցախը ոչ […]
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է

Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923) ծննդյան 160-ամյակը։ Հիշեցնենք, որ 2009թ. Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունում լույս տեսավ Թումանյանի աշխատությունների երկլեզու (հայերեն և ռումիներեն) ընտրանին՝ Մելինե Փոլադյանի թարգմանությամբ։ Այդ գրքում զետեղված փոքր բանաստեղծություններից մի քանիսը կարող եք գտնել ՌՀՄ կայքում՝ այստեղ, իսկ հանրահայտ «Անհաղթ աքլորը» […]
2018․ Փաշինյանի տարին

Երբ ապրում ես Ռումինիայում, ավելի մեծ ուշադրությամբ ես հետևում նախագահ Կլաուս Յոհանիսի կամ Վարուժան Ոսկանյանի արած-չարածին ու ասած-չասածին, քան հայաստանյան անցուդարձին, ինչի համար էլ այնքան էլ տեղյակ չես լինում սույն տարվա ընթացքում հեռավոր մայր հայրենիքում տեղի ունեցած քաղաքական փոփոխության իրական ծավալին: Մարտի 31-ին Գյումրիից, ընդդիմության սովորական պատգամավորի սկսած սովորական քայլերթը դառնում է ապրիլի 13-ին երկրի […]
ԱՐԽԻՎ-2018․ Հայաստանը՝ դեպի ու՞ր

Գրված 05․05․2018 Ապրիլ ամսին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումները հանգեցրել են իրավիճակի անսպասելի զարգացումների: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական անհնազանդության շարժումը՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսի տակ հասել է իր նախնական նպատակին. ապրիլի 23-ին, սոսկ վեց օր առաջ՝ ապրիլի 17-ին Ազգային Ժողովի կողմից վարչապետ ընտրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց […]
ԱՐԽԻՎ-2011․ Վաշինկթոն՝ Հայկական բանաձևի կասեցումը

մարտ, 2011թ. Ավելի քան 9 ամիս՝ անցյալ տարվա Մարտ ամսեն մինչեվ Դեկտեմբեր, Վաշինկթոնի մեջ գրեթե ոչինչ լսվեցավ Հայոց Ցեղասպանությունը ճանչցող H. Res. 252 բանաձեւին մասին: 23 կողմ եւ 22 դեմ ձայներու հարաբերակցությամբ՝ հայ-թուրքական «ձնհալի» խորապատկերի վրա Ներկայացուցիչներու Պալատի Արտաքին Հարցերու Հանձնաժողովի կողմե 2010 թվականի Մարտ 4-ին ընդունված բանաձեւը Հանձնաժողովի […]