Հայաստան

 Elena Chobanyan

«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը

«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը

2021թ. սեպտեմբերի 13-24-ը նշվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը, որի ժամանակ կազմակերպվեց գիտական և հանրային մի քանի հետաքրքիր միջոցառում: Սեպտեմբերի 13-17-ը տեղի ունեցավ Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոցը, սեպտեմբերի 18-ին՝ աստղագիտության օրը, նաև Համբարձումյանական ընթերցումներ, սեպտեմբերի 20-24-ը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով միջազգային գիտաժողով և ԲԱ 75-ամյակին նվիրված էքսպո։ Մի […]

 Arsen Arzumanyan

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյան. «Մատենադարանում իմ անցկացրած ժամանակը միայն աշխատանք կոչել հնարավոր չէ»

Արշալույս Պարոնյանը ծնվել է 1949թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում, Ռումինիայից հայրենադարձված ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Մատենադարանի և Հայաստանի նախագահական գրադարաններում, ինչպես նաև Բուխարեստի հայկական «Դուդյան» մշակույթի տան թանգարանում և գրադարանում։ Զրուցել ենք Ա. Պարոնյանի հետ իր գործունեության մի շարք հետաքրքիր դրվագների շուրջ։ -Սիրելի Արշալույս, Ռումինիայի հետ Ձեզ կապող օղակը Ձեր ծնողների ընտանիքներն են։ Ինչպե՞ս հաստատվեցին […]

 Elena Chobanyan

Իվան Անտոնյան․ «Կուզենայի մարդը մարդու հետ հարաբերվելու ձևը փոխեր»

Իվան Անտոնյան․ «Կուզենայի մարդը մարդու հետ հարաբերվելու ձևը փոխեր»

«Եթե մենք կորցնենք մեր ազգայինը, ապա կկորցնենք նաև մեր դեմքը, մեր ասելիքը, որը կործանման կտանի։ Պիտի միանշանակ տեր կանգնենք մեր արմատներին և կարծում եմ, որ մեր սերունդն այլևս այլ անելիք չպետք է ունենա պատմության վերարթնացումից, արժեքների պահպանումից բացի»,- մտահոգված նշում է արվեստագետ Իվան Անտոնյանը։ – Ինչո՞ւ հենց Սոս Սարգսյանը… Ինչո՞ւ ընտրեցիք հենց մեր լեգենդին՝ որպես […]

 Ararat

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդը պարգևատրվել է «Տարոնի առյուծ» շքանշանով

Մարտի 21-ին, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայ հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, հավարտ որի առաջնորդարանի գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Միջազգային Ոստիկանական  Ասոցիացիայի Հայաստանյան Մասնաճյուղի նախագահի խորհրդական  և Ռումինիայի […]

 Ararat

Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը

Կյանքից հեռացավ «Հայաստան-Ռումինիա» Բարեկամության ընկերակցության պատվավոր նախագահ Հակոբ Առաքելյանը

Ռումինիայի Հայոց Միությունը խոր ցավով հայտնում է, որ երեկ Երևանում կյանքից հեռացավ դասախոս Հակոբ Առաքելյանը։ Նա 40 տարի շարունակ «Հայաստան-Ռումինիա» բարեկամական ընկերակցության ղեկավարության անդամ էր: Հակոբ Առաքելյանը (1924-2021) դասախոս էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայրենադարձվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: Նա դասավանդել է լատիներեն և ֆրանսերեն Երևանի Մխիթար Հերացու անվան […]

 Ararat

Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու»

Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու»

Հարց. 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց ընդդեմ Արցախի Անկախ Հանրապետության: Դուք անմիջապես մեկնեցիք ռազմաճակատ ՝ միանալու թշնամու դեմ մարտնչող Արցախի հայկական զորքերին: Ի՞նչն է ձեզ ստիպել դա անել, և, ըստ Ձեզ, ինչպե՞ս եք օգնել զինվորներին: Պատասխան. Արցախ ենք մեկնել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի, հրամանատարի […]

 Elena Chobanyan

Արեգ Միքայելյան․ «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են այն պետությունները, որտեղ կարևորվում և զարգանում է գիտությունը» (մաս 2-րդ)

Արեգ Միքայելյան․ «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են այն պետությունները, որտեղ կարևորվում և զարգանում է գիտությունը» (մաս 2-րդ)

Ներկայացնում ենք Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը։ Առաջին մասը՝ այստեղ։ – Ինչի՞ն կնպաստեր Հայաստանում տիեզերական գործակալություն ստեղծելը: – Դեռևս 2010թ. սկզբին, համագործակցելով ամերիկյան և եվրոպական տիեզերական ծրագրերի և համապատասխանաբար՝ տիեզերական գործակալությունների հետ, արդեն զգացել եմ Հայաստանում նույնպես տիեզերական գործակալություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Այն թույլ կտար պաշտոնապես միանալ մի շարք նախագծերի, թեկուզ […]

 Ararat

Զ․ Սինանյանի հարցազրույցը 1in.am կայքին

Զ․ Սինանյանի հարցազրույցը 1in.am կայքին

Սփյուռքի այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ամենամեծ վնասներն են կրել այս պատերազմի ընթացքում, ամենաամուր կորովն ու նպատակն ունեն այս պահին շարունակել աջակցությունը հայրենիքին և այն ոտքի կանգնեցնել: Քիչ չեն նաև այն անհատները, որոնք նախկինում շատ կապված չէին հայրենիքին, սակայն այժմ պատրաստ են քայլել մեզ հետ և ընդգրկվել տարբեր բնագավառներում: Այս պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը տեղի […]

 Ararat

Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին

Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին

Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին, որի «Moderna» ընկերությունը մշակել է կորոնավիրուսի դեմ ամենաբարձր արդյունավետությունն ունեցող պատվաստանյութերից մեկը: Ի՞նչ ճանապարհ է անցել Ցեղասպանությունը վերապրածների հետնորդը, և ինչպե՞ս են հայկական արմատները նրան ուղղորդել ամենուրեք:Սեղմեք այստեղ ։

 Ararat

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ավարտից 40 օր անց՝ վաղվանից, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Որոշման մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետ Փաշինյանը, նշել՝ հնարավոր է՝ այդ օրվա դրությամբ ոչ բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերված լինեն, նաև չճանաչված մարմիններ կլինեն, բայց այս որոշումն այլևս չի կարելի հետաձգել: