Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»
Հիասթափությամբ կարդացի հոկտեմբերի 26-ին adevărul.ro կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմում Ադրբեջանը տողանցելով շարժվում է դեպի տարածքի ամբողջական վերանվաճում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը՝ Յուլիան Կիֆուն, վերաշարադրում է ադրբեջանական քարոզչության թեմաները՝ ապատեղեկություններ տարածելով հակամարտության գոտում կատարվող իրողությունների վերաբերյալ և շեփորահարելով չկայացած հաղթանակը: (հղումը՝ https://adevarul.ro/international/in-lume/In-razboiul-ruso-turc-interpusi-nagorno-karabah-azerbaidjanul-defileaza-recucerirea-completa-teritoriului-1_5f95c1725163ec427136e32e/index.html?fbclid=IwAR3VGTWIP4FJc4OraRjv7p13624BFcV3mYWovc6cOuQ6tU9y-ksC4rEm2XM)։ Ամբողջ տեքստը լի է անճշտություններով, սխալ մեկնաբանություններով և բացթողումներով: Ես մատնանշեմ […]
Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը
96 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՌՀՄ երկարամյա քարտուղար Պերճ Մարգարյանը։ Աստված հոգիդ լուսավորի, պարոն Պերճ։
Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին
Հաղորդավար (Տուդոր Կուրտիֆան) – Այսօր առաջարկում եմ շարունակել մեր հաղորդումների շարքը Ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն երկու շաբաթ է՝ միջազգային մամուլի առաջին էջերում է։ Իմ հյուրը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, գրող Վարուժան Ոսկանյանն է։ – Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս կոնֆլիկտի պատմությունից […]
Ռումինիայի Հայոց Միության և Ռումինիայի Հայոց Թեմի համատեղ հայտարարությունը Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հարձակում սկսեցին Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, որն իր ծավալներով և համակարգման ձևով մատնանշում էր դրա մանրակրկիտ նախապատրաստությունը և խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի, թիրախավորումը։ Ադրբեջանական կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության […]
Բողոքի ակցիա Բուխարեստում
Հոկտեմբերի 4-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ ու հանդիսապետությամբ, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցեց Պատարագ՝ ձեռամբ հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական […]
Ռումինիայի հայերի միության հայտարարությունը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ
28.09.2020 Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների […]
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի և Բուլղարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը և կոչը ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ
Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսումը: Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները գնում են արկածախնդրության և խախտելով մարդու իրավունքների միջազգային բոլոր հնարավոր նորմերը հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Ինչպես նախկինում, այժմ էլ հայոց փառապանծ և […]
Տեղեկատվություն սփյուռքի հայրենակիցների համար
27.09.2020 Սիրելի՛ հայրենակից,Սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Հարձակման թիրախում են հայտնվել նաեւ քաղաքացիական բնակչությունը, ենթակառուցվածքները, որի հետեւանքով կան ավերածություններ, զոհեր եւ վիրավորներ: Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ զորահավաք: Պաշտպանության բանակը մղում է համառ մարտեր՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները: Սա հայ ժողովրդին […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]