Սփյուռք

Սփյուռք

 Ararat

Բեյրութում պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ են կրել Լիբանանի հայկական կենտրոնները

Բեյրութում պայթյունի հետևանքով ի՞նչ վնասներ են կրել Լիբանանի հայկական կենտրոնները

Բեյրութի նավահանգստում երեկ՝ օգոստոսի 4–ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ NEWS.am–ի հետ զրույցում ավիաընկերության Լիբանանյան գրասենյակի աշխատակիցներից Նազո Դեր-Սարկիսյանը հայտնեց, որ բարեբախտաբար պայթյունի պահին գրասենյակում մարդ չի եղել։ «Մեր հեռանալուց մեկ ժամ հետո է պայթյունը […]

 Ararat

Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը

Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է հայկական «Ազդակ» թերթի խմբագիրներից մեկը

Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած մեծ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Նորա Բարսեղյանը: Պայթյունի ժամանակ ստացած վերքերից մահացել են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը և բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, որը պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: aztagdaily.com

 Ararat

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի. վիրավորվել է մոտ 4000 մարդ

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 78-ի. վիրավորվել է մոտ 4000 մարդ

Լիբանանում փրկարարները շարունակում են փորել փլատակները` Բեյրութի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ողջ մնացածներին փրկելու համար: Զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է մոտ 4000 մարդ, հայտնում է Reuters-ը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ… Պայթյունը, որը որոտացել էր ունեցել երեքշաբթի Բեյրութում ամոնիումի նիտրատի պահեստում, ամենահզորն էր վերջին տարիների ընթացքում:Երկրի նախագահ Միշել […]

 Ararat

ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ ՊԱՏԱՀԱԾ ՊԱՅԹՈՒՄԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՆԱԵՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ԿՐԵՑ ՆԻՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ ՊԱՏԱՀԱԾ ՊԱՅԹՈՒՄԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՆԱԵՒ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ԿՐԵՑ ՆԻՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐ

Այսօր յետ միջօրէին Պէյրութի նաւահանգիստի մէջ պատահած հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ: Այսպէս, վնասուեցան Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, նոյնպէս՝ Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կեդրոններու, ինչպէս նաեւ ԿԻԼԻԿԻԱ թանգարանի: facebook.com/CiliciaTv/

 Ararat

Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում

Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում

Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:Պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում: Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ: Հավանական զոհերի և հասցված վնասի մասին դեռևս չի հաղորդվում: armenpress.am

 Ararat

Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին

Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Կիպրական սփյուռքի համաշխարհային առցանց համաժողովին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ կառավարության անունից հանձնակատարը նախևառաջ շնորհակալություն հայտնեց կիպրացի գործընկերներին ադրբերջանական ագրեսիային և ռազմական գործողություններին համապատասխան գնահատական տալու, այն դատապարտելու և հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև գրասենյակի […]

 Ararat

Նամականիշ՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 100-ամյակին

Նամականիշ՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի 100-ամյակին

2020 թվականի հուլիսի 20-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) ծննդյան 100-ամյակը» թեմային: 280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) «Ինքնանկար» կտավը, իսկ 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Եղեռն» շարքում ընգրկված «Տղամարդ, կին և երեխա» կտավը: […]

 Ararat

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ

24 հուլիսի, 2020 Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են […]

 Arsen Arzumanyan

100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք

100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք

Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն […]

 Ararat

Համագործակցության հուշագիր Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև

Համագործակցության հուշագիր Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև

Հունիսի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագրի առողջապահական բաղադրիչի համատեղ իրականացման նպատակով։ Նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել առավել խոցելի սիրիահայերին, մասնավորապես՝ ֆինանսապես աջակցել անհետաձգելի թանկարժեք առողջապահական ծառայությունների կարիք ունեցող  ընտանիքներին։ Հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն 25 500 ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի նշված առողջապահական ծառայությունները […]