Ռումինահայոց Միության քվեները 2020թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ըստ մարզերի

2020թ․ դեկտեմբերի 6-ի Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում ՌՀՄ-ն ստացավ 3820 քվե և հաղթահարեց ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված ընտրական շեմը (797 քվե)։ Խորհրդարանում ՌՀՄ-ն կրկին կներկայացնի Վարուժան Փամբուկչյանը, որը 1996 թվականից ՌՀՄ պատգամավորն է և գլխավորում է ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցությունը։ ՌՀՄ ցուցակում Վ․ Փամբուկչյանին հաջորդում էին Սիրուն Թերզյանը, Էմանուել Նազարեթյանը, Կրիստիան-Լաուրենցիու Լազարովիչը, Կարլոտա-Սիմոնա […]
Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են

Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռումինիայի Հայոց Միությունը։ Ցուցակը գլխավորում է ՌՀՄ ներկայիս պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը։ Հաջողություն Ռումինիայի Հայոց Միությանը։
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ Ն․Գ․ ՊԱՐՈՆ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Սիրելի հայրենակիցներ, Ռումինիայում բնակվող սիրելի հայեր, Ինչպես գիտեք, Ադրբեջանը, Թուրքիայի բոլորակերպ աջակցությամբ, սեպտեմբերի 27-ի առավոտյան հարձակվել է Արցախի վրա և այսօր էլ թեժ մարտեր են ընթանում ռազմաճակատում: Արցախի զինված ուժերը արժանի հակահարված են տալիս թշնամուն` դուրս շպրտելով նրանց հայրենի տարածքներից: Դեսպանությունը բարձր է գնահատում Ռումինահայոց միության ղեկավարներ և Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի ու Վարուժան […]
Ռումինիայի Հայոց Միությունը կմասնակցի Ռումինիայի ՏԻՄ ընտրություններին

Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ռումինիայում տեղի կունենան տեղական ընտրություններ, որոնց կմասնակցի նաև Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ)։ Ըստ ռումինական օրենսդրության՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 19 կազմակերպությունները ռումինական կուսակցությունների և դաշինքների կողքին կարող են մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Եթե խորհրդարանական ընտրությունների դեպքում ազգային փոքրամասնություններից մեկական պատգամավոր ընտրվելու համար ընտրական շեմը բավականին ցածր է, ապա ՏԻՄ ընտրություններին […]
Կլուժ-Նապոկա / Հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում տեղի ունեցավ Բալկանյան երկրների 73-րդ առաջնությունը։ 16․53մ արդյունքով հայ հեռացատկորդ Լևոն Աղասյանը դարձավ մրցաշարի չեմպիոն։ «Առաջիկայում կհանգստանամ, որովհետև մրցումային սեզոնն ավարտվեց: Կհանգստանամ ու կպատրաստվեմ ձմեռային մրցաշարջանին, որը կսկսվի հունվարից: Գալիք տարում սպասվում են շատ կարևոր մրցաշարեր՝ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, ինչպես նաև վարկանիշային մրցաշարեր: Իմ լավագույն արդյունքը եղել է 17,08, բայց վարկանիշ […]
«Շիրակը» պարտվեց

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստի «Նացիոնալ Արենա» մարզադաշտում հյուրընկալվեց ռումինական ՖԿՍԲ-ին և, չնայած ունեցած մի շարք վտանգավոր պահերին, պարտվեց 0:3 հաշվով և դուրս մնաց մրցաշարից։ «Շիրակի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի վտանգավոր պահերի տեսությունը․
FCSB – Շիրակ, այսօր երեկոյան, ժ․ 21։30

Այսօր երեկոյան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլում տեղի կունենա FCSB – Շիրակ հանդիպումը, որը կհեռարձակվի Prima TV և Look TV հեռուստաալիքներով։ Հետաքրքիր է, որ FCSB-ի ամենաթանկ ֆուտբոլիստ Ֆլորինել Կոմանի տրանսֆերային արժեքը (5.5 մլն եվրո) կրկնակի գերազանցում է Գյումրիի «Շիրակի» ողջ թիմի տրանսֆերային արժեքը։ Ըստ transfermarkt.com կայքի՝ «Շիրակի» ամենաթանկ ֆուտբոլիստը հարձակվող Մորի Կոնեն է՝ 300,000 եվրո։
Եվրոպայի լիգա․ Գյումրիի «Շիրակը» կխաղա ռումինական «FCSB»-ի հետ

Օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ «Շիրակը» կհանդիպի ռումինական «FCSB» ակումբի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալը» մարզադաշտում։
Covid-19-ը Ռումինիայում․ օգոստոսի 4

Օգոստոսի 4-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 55,241-ի, որոնցից 33,142-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 1232 մարդ, կատարվել է 20,581 թեստ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 2480 մահվան դեպք։Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1303 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 52,581 եվրո (254,200 լեյ):
COVID-19-ը Ռումինիայում․ հուլիսի 13

Հուլիսի 13-ի ժ․13։00-ի դրությամբ Ռումինիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 32,948-ի, որոնցից 23,552-ը ապաքինվել են։ Վերջին 24 ժամում վարակվել է 413 մարդ։Ժ․13։00-ի դրությամբ գրանցվել է 1901 մահվան դեպք։Վերջին 24 ժամում վարակի տարածման կանխմանն ուղղված կանոնները խախտելու պատճառով տուգանվել է 1434 մարդ, իսկ ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54,624եվրո (264,570 լեյ):