«ՄԱՐՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՊԱԳԱՆ»․ Այս տարի նշվում է Բյուրականի Աստղադիտարանի 75-ամյակը
2021թ. սեպտեմբերի 13-24-ը նշվեց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը, որի ժամանակ կազմակերպվեց գիտական և հանրային մի քանի հետաքրքիր միջոցառում: Սեպտեմբերի 13-17-ը տեղի ունեցավ Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոցը, սեպտեմբերի 18-ին՝ աստղագիտության օրը, նաև Համբարձումյանական ընթերցումներ, սեպտեմբերի 20-24-ը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» թեմայով միջազգային գիտաժողով և ԲԱ 75-ամյակին նվիրված էքսպո։ Մի […]
Իվան Անտոնյան․ «Կուզենայի մարդը մարդու հետ հարաբերվելու ձևը փոխեր»
«Եթե մենք կորցնենք մեր ազգայինը, ապա կկորցնենք նաև մեր դեմքը, մեր ասելիքը, որը կործանման կտանի։ Պիտի միանշանակ տեր կանգնենք մեր արմատներին և կարծում եմ, որ մեր սերունդն այլևս այլ անելիք չպետք է ունենա պատմության վերարթնացումից, արժեքների պահպանումից բացի»,- մտահոգված նշում է արվեստագետ Իվան Անտոնյանը։ – Ինչո՞ւ հենց Սոս Սարգսյանը… Ինչո՞ւ ընտրեցիք հենց մեր լեգենդին՝ որպես […]
Արեգ Միքայելյան․ «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ զարգանում են այն պետությունները, որտեղ կարևորվում և զարգանում է գիտությունը» (մաս 2-րդ)
Ներկայացնում ենք Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը։ Առաջին մասը՝ այստեղ։ – Ինչի՞ն կնպաստեր Հայաստանում տիեզերական գործակալություն ստեղծելը: – Դեռևս 2010թ. սկզբին, համագործակցելով ամերիկյան և եվրոպական տիեզերական ծրագրերի և համապատասխանաբար՝ տիեզերական գործակալությունների հետ, արդեն զգացել եմ Հայաստանում նույնպես տիեզերական գործակալություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Այն թույլ կտար պաշտոնապես միանալ մի շարք նախագծերի, թեկուզ […]
ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ «ՍԵՓԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ» (մաս 1-ին)
«Հիմնարար գիտությունը պահանջում է լուրջ ծախսեր, որոնք ի վերջո կատարվում են հօգուտ մեր երկրի։ Եթե դիտարկենք պատմության մեջ ցանկացած ժամանակահատված, օրինակ՝ վերջին 300 կամ 100 տարին, կտեսնենք, որ այն ամենն, ինչ այսօր ունի մարդկությունը, գիտության շնորհիվ է։ Բայց նույնիսկ եթե այդ ամենը հաշվի չառնենք, պատկերացրեք, եթե մեր պետական բյուջեում գիտության ֆինանսավորումը կրկնապատկվեր, ապա աշխարհի զարգացած […]
Տուրիզմը Հայաստանում․ «Համաճարակը մեզ ստիպեց ավելի լավ ճանաչել Հայաստանը»
Լեռնային հեծանվավարություն, ձիավարություն, կտավագործ բնության գրկում զարմանահրաշ ճանապարհորդություններ… Այո՛, այս ամենը հնարավոր է իրագործել Հայաստանում: Բայց ավելի լավ է զբոսաշրջության մասին այլ հետաքրքիր մանրամասներ իմանալ հայաստանյան շուկայում այս ոլորտի լավագույն գործակալություններից մեկի՝ One Way ընկերության տնօրեն Մաթևոս Բարսեղյանից: – Ներգնա և արտագնա տուր փաթեթներ, ինչպես նաև անհատական և ամենօրյա ճանապարհորդություններ դեպի Հայաստանի տարբեր անկյուններ՝ Գյումրի, Տաթև, […]
Հայաստանյան առաջնահերթությունները հրափոփոխ տարածաշրջանում
«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը օգոստոսի 29-ին կազմակերպեց «Հրափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» անվամբ համաժողով, որի ընթացքում քննարկվեցին գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ ու դրանց հնարավոր լուծման տարբերակները: Համաժողովը սկսվեց սահմանապահ Այգեպարում, որտեղ բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ռազմական կրթության պետ Արծրուն Հովհաննիսյանն ու […]
Հ. Մարգարյան. «Պետք է կրթական համակարգը բարելավել և ոչ թե դատարկախոսել»
2020 թվականն իր հուսադրող գիրկն առավ մարդկանց՝ փայլատակելով Ամանորի շքեղ տոնածառի պես: Իսկ համավարակն ավելի ճկուն գտնվեց. այն արդեն կանխորոշել էր սպասվող հինգ տարվա տնտեսա-քաղաքական և միջանձնային ճգնաժամը, որին զուգահեռ զարգացան ՀՀ կրթական ոլորտի վերաբերյալ տարասություններ և երկփեղկված քննարկումներ: Մեր համաքաղաքացի, Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար, «Արժանապատիվ ապագա» կուսակցության միացյալ խորհրդի անդամ Հենրիխ Մարգարյանն իր մեկնաբանությունն […]
ԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2021թ․-ին լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Այդ առիթին ընդառաջ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) շարունակում է իր դիտողական արխիվի թվայնացման ծրագիրը։ Այն ուղղված է ԲԱ դիտողական արխիվի հավաքագրմանը, հաշվառմանը, լուսանկարչական թիթեղների և ժապավենների թվայնացմանը, ժամանակակից ստանդարտներով և եղանակներով տվյալների շտեմարաններում դրանց ընդգրկմանը, ամբողջ դիտողական նյութի հասանելիության ապահովմանը և այս ամենի հիման վրա […]
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ՃԱՐՏԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ս․թ․ հուլիսի 9-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված Զորաց Քարեր (Քարահունջ) հուշարձանի ամբողջական, աստղագիտորեն կիրառելի թվայնացված տվյալները ստանալուն (բոլոր քարերի ճշգրիտ կոորդինատները, առկա անցքերի ուղղվածությունները, իրական հորիզոնի թվային տեսքը բոլոր կետերի համար և որոշ այլ տվյալներ): Հուշագրի շրջանակներում նախատեսվում է […]
Հարցազրույց ջութակահարուհի Ասյա Անիսիմովայի հետ. «Որքան էլ բարդ իրավիճակի մեջ հայտնվես, պետք է առաջ գնաս»
Պատմության ընթացքում Հոմո սափիենսն առերեսվեց տարբեր հանգամանքների, փոփոխությունների, 21-րդ դարում ստեղծված նորանոր տեխնոլոգիաների և դրանցից ձեռք բերած կախվածության, կենդանական ծագման թագավարակի հետ, իսկ հեռավոր կամ մոտալուտ ապագայում նրան կընկերակցի արհեստական բանականությունը, գուցե իրեն հատուկ զգայարաններով, ո՜վ գիտե… որին, հուսանք, ևս դուր կգա դասական երաժշտությունը, ինչը թույլ չի տա մարդուն ոչնչացնել:Երաժշտության ազդեցության փաստը բազմիցս է ապացուցվել, […]