Հարցազրույց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գէրաշնորհ Տէր Տաթեւ եպիսկոպոս Հակոբեանի հետ․ «Պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմում հաղթանակը մերն է լինելու»

Հարց. 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց ընդդեմ Արցախի Անկախ Հանրապետության: Դուք անմիջապես մեկնեցիք ռազմաճակատ ՝ միանալու թշնամու դեմ մարտնչող Արցախի հայկական զորքերին: Ի՞նչն է ձեզ ստիպել դա անել, և, ըստ Ձեզ, ինչպե՞ս եք օգնել զինվորներին: Պատասխան. Արցախ ենք մեկնել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ՝ հայ զինվորի, հրամանատարի […]
Զ․ Սինանյանի հարցազրույցը 1in.am կայքին

Սփյուռքի այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ամենամեծ վնասներն են կրել այս պատերազմի ընթացքում, ամենաամուր կորովն ու նպատակն ունեն այս պահին շարունակել աջակցությունը հայրենիքին և այն ոտքի կանգնեցնել: Քիչ չեն նաև այն անհատները, որոնք նախկինում շատ կապված չէին հայրենիքին, սակայն այժմ պատրաստ են քայլել մեզ հետ և ընդգրկվել տարբեր բնագավառներում: Այս պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը տեղի […]
Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին

Business Insider-ը պատմում է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի մասին, որի «Moderna» ընկերությունը մշակել է կորոնավիրուսի դեմ ամենաբարձր արդյունավետությունն ունեցող պատվաստանյութերից մեկը: Ի՞նչ ճանապարհ է անցել Ցեղասպանությունը վերապրածների հետնորդը, և ինչպե՞ս են հայկական արմատները նրան ուղղորդել ամենուրեք:Սեղմեք այստեղ ։
Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ավարտից 40 օր անց՝ վաղվանից, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Որոշման մասին ավելի վաղ հայտնել էր վարչապետ Փաշինյանը, նշել՝ հնարավոր է՝ այդ օրվա դրությամբ ոչ բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերված լինեն, նաև չճանաչված մարմիններ կլինեն, բայց այս որոշումն այլևս չի կարելի հետաձգել:
«Իգործ» ծրագրի մասին

Մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի 50 բարձրակարգ սփյուռքահայ մասնագետները պատերազմի ընթացքում մեկ բռունցք դարձան: Բացի պետական համակարգում մասնագիտական աշխատանքից՝ հանդես եկան նաև կամավորական տարբեր նախաձեռնություններով: «ԻԳործ»-ի կարևորության և սփյուռքի ֆանտաստիկ համախմբման մասին է պատմել մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Սեղմեք այստեղ։ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Կիրակի օրը Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են

Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռումինիայի Հայոց Միությունը։ Ցուցակը գլխավորում է ՌՀՄ ներկայիս պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը։ Հաջողություն Ռումինիայի Հայոց Միությանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի տեքստը

Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում […]
Վարուժան Ոսկանյան․ «Ոչ, Յուլիան Կիֆու, պատերազմում, դժբախտաբար, զոհվում են, ոչ թե շարանցում»

Հիասթափությամբ կարդացի հոկտեմբերի 26-ին adevărul.ro կայքում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի ռուս-թուրքական միջնորդավորված պատերազմում Ադրբեջանը տողանցելով շարժվում է դեպի տարածքի ամբողջական վերանվաճում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը՝ Յուլիան Կիֆուն, վերաշարադրում է ադրբեջանական քարոզչության թեմաները՝ ապատեղեկություններ տարածելով հակամարտության գոտում կատարվող իրողությունների վերաբերյալ և շեփորահարելով չկայացած հաղթանակը: (հղումը՝ https://adevarul.ro/international/in-lume/In-razboiul-ruso-turc-interpusi-nagorno-karabah-azerbaidjanul-defileaza-recucerirea-completa-teritoriului-1_5f95c1725163ec427136e32e/index.html?fbclid=IwAR3VGTWIP4FJc4OraRjv7p13624BFcV3mYWovc6cOuQ6tU9y-ksC4rEm2XM)։ Ամբողջ տեքստը լի է անճշտություններով, սխալ մեկնաբանություններով և բացթողումներով: Ես մատնանշեմ […]
Կյանքից հեռացավ Պերճ Մարգարյանը

96 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՌՀՄ երկարամյա քարտուղար Պերճ Մարգարյանը։ Աստված հոգիդ լուսավորի, պարոն Պերճ։
Ռումինիայի Հայոց Միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի վիդեո հարցազրույցը ռումինական www.dcnews.ro կայքին

Հաղորդավար (Տուդոր Կուրտիֆան) – Այսօր առաջարկում եմ շարունակել մեր հաղորդումների շարքը Ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն երկու շաբաթ է՝ միջազգային մամուլի առաջին էջերում է։ Իմ հյուրը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, գրող Վարուժան Ոսկանյանն է։ – Պարոն Ոսկանյան, Դուք շատ լավ ծանոթ եք հայոց պատմությանն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Պատմեք, խնդրում եմ, այս կոնֆլիկտի պատմությունից […]