«Ստեղծել ենք մի տարածք, որտեղ մարդիկ կարող են կանգ առնել, շնչել և շարունակել յոգայի պրակտիկան». Վիկտոր Աբրամով, YogaHome-ի հիմնադիր
YogaHome-ը միայն հյուրատուն չէ Երևանի սրտում, այլ տարածք, որտեղ հանդիպում են պրակտիկան, համայնքը և բնությունը միասին: Հիմնադիր Վիկտոր Աբրամովը մեզ պատմում է, թե ինչպես է ծնվել այս տարածքի գաղափարը, դրա հետ միահյուսված արժեքների, ինչպես նաև ապագայի պլանների մասին:
– Հյուրատուն՝ ծնված պրակտիկայի՞ց, թե՞ արժեքներից:
– Ուզում էինք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կարող են այցելել Երևան, հանգստանալ և միևնույն ժամանակ չհանգեցնել յոգայի կամ մեդիտացիայի իրենց պրակտիկային: Ես արդեն շատ տարիներ յոգայի մարզիչ եմ և նպատակ չունեի բացել սովորական հյուրատուն կամ հոսթել: Պետք է ստեղծեինք մի միջավայր, որը կհամապատասխաներ մեր արժեքներին: Այդպես ծնվեց YogaHome-ը՝ ավելի ճիշտ՝ յոգա-հյուրատունը իր ինը սենյակներով: Մեկ նախատեսված է չորս անձի համար, մնացածը զույգ սենյակներ են: Դրանք գտնվում են գլխավոր շենքում, իսկ մյուս երկուսը՝ առանձին մուտքով բնակարաններ են՝ սեփական լոգասենյակով, սառնարանով և խոհանոցով:
– Ի՞նչ կարող ես զգալ, երբ ոտք ես դնում YogaHome:
– Յոգա-հյուրատունը ստեղծելիս հյուրերին տալիս ենք հնարավորություն ինքնուրույն պրակտիկա անել յոգայի սրահում, երբ կանոնավոր դասընթացներ չեն լինում՝ օգտագործելով բոլոր առկա պարագաները, որպեսզի կարողանան հարմարավետ յոգա կամ մեդիտացիա անել: Այս տարածքում կարող եք զգալ մեր արժեքները, որոնցից ամենակարևորը գիտակցումն է: Այն ներքին ուշադրության և ներկայության վիճակ է, որն զգացվում է ամբողջ տարածքում: Այստեղ առկա է յուրահատուկ լռություն, որը դժվար է հանդիպել այլուր: Մեկ այլ արժեք է ազատությունը: Պանորամային պատուհաններ՝ քաղաքի տեսարանով, ինչը ստեղծում է բաց, ընդարձակության զգացողություն՝ ինչպես ներսից, երկրորդ հարկից, այնպես էլ վերին բակից: Երրորդ արժեքը շփումն է: Երկու խոհանոցները օրական վերածվում են կենդանի հանդիպումների վայրերի, որտեղ հյուրերը խոսում են, կիսվում գաղափարներով, զրուցում են յոգայի, ժամանակակից արվեստի, թատրոնի կամ ստեղծագործական նախագծերի մասին: Եվ վերջապես՝ բարությունը: Դա առավելապես փոխանցում են մեր ադմինիստրատորները՝ յուրահատուկ տաքությամբ, ուշադրությամբ և հաղորդակցվելու ունակությամբ: Մենք հյուրերի համար փորձում ենք ստեղծել ազատության, ընկերության և հոգատարության միջավայր:


– Յոգա, թե՞ բնության մեջ պրակտիկա:
– YogaHome-ի հյուրերը կարող են մասնակցել կանոնավոր յոգայի դասընթացների՝ մատչելի գներով: Վստահ եմ, որ երբ մարդը մասնակցում է նույնիսկ խորհրդանշական, նա շատ ավելի խորն է ներգրավվում պրակտիկայում: Ավելին, կան անվճար գիտակցության (mindfulness) պարապմունքներ և ծրագրեր բնության գրկում: Ուղևորություններն ու բնության մեջ պարապմունքները YogaHome-ի կարևոր մասն են կազմում: Ուրախ ենք մեր հյուրերին ցույց տալ Երևանի գեղեցիկ վայրերը և մեր սերը դեպի Հայաստանը՝ խոհեմ և հանգիստ ռիթմով, առանց աղմուկի, միաժամանակ հարգելով բնությունը՝ առանց այն աղտոտելու:
– Սովորական սնո՞ւնդ, թե՞ ուղղակի շփման վայր:
– Իրականում սնունդը ներառված չէ կացարանում, և հյուրերը կարող են պատրաստել ինքնուրույն՝ հասարակական խոհանոցներում: Յոգայի մեծ խմբերի համար YogaHome-ը համագործակցում է վեգան և բուսական խոհարարների հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել նաև նախաճաշեր անհատ հյուրերի համար, եթե առնվազն երկու հետաքրքրված անձ կա: Հաճախ մարդիկ ուրախությամբ պատրաստում են ինքնուրույն և կիսում սնունդը մյուսների հետ, ինչը ստեղծում է գեղեցիկ համայնք: Տունը կանաչ է, լի ծառերով և, իհարկե, կատուներով: Սկզբում մտածում էինք այն անվանել «Կանաչ Տուն», քանի որ այն կանաչ պատուհաններով է և հարուստ բուսականությամբ է շրջապատված, որոնք գարնանն ու ամռանը գեղեցիկ և պտղատու ծառերի տեսարան են հաղորդում: Այստեղ միջավայրը հարստացնում են նաև յոթ կատուները, որոնք արդեն դարձել են տեղանքի ինքնության մասը:
– Այստեղ համայնքը զարգանում է ժամանակի հետ համընթա՞ց:
– Մենք շատ ուրախ ենք, երբ YogaHome-ը մարդկանց համար դառնում է ոչ միայն կացարան, մնալու վայր, այլ նաև համայնք: Շատ հյուրեր գալիս են մի քանի օրով և մնում ամիսներով: Երկարաժամկետ մնալու պարագայում, իհարկե, գները հատուկ կարգավորում ունեն:
– Կա՞ն արդյոք հասունացող ծրագրեր և ապագայի պլաններ:
– Այո: Գարնանը և աշնանը YogaHome-ը կազմակերպում է յոգայի տուրեր և ռետրիթներ՝ ինչպես սեփական մարզիչների, այնպես էլ հրավիրված ուսուցիչների հետ: Խմբերի համար կազմակերպվում են տեղափոխումներ և լեռնագնացություններ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերում: Ապագայի մասին պլանները մեծաշունչ են: Կարճաժամկետ նպատակներից է, օրինակ՝ բակերում հանգստի տարածքներ ստեղծելը՝ պառկելու հնարավորությամբ, խոտով շրջապատված և թեյ կամ կրակ վառելու համար հարմարավետ վայրերով:
– Որո՞նք են հեռու ապագայի պլանները:
– Իհարկե, մենք ունենք տարածքի զարգացման պլաններ: Ցանկանում ենք ստորին բակի հարթակի մի մասը ծածկել, այնտեղ տեղադրել շեզլոնգներ, խոտը լցնել՝ մարդկանց հանգստանալու, արևի ներքո գեղեցիկ արևահարվելու կամ թեյ խմելու համար, հատկապես առավոտյան և երեկոյան, երբ արևն այնքան ուժեղ չէ: Վերին բակում կա կրակի գոտի, որն արդեն գործում է և կարելի է օգտագործել ըստ ցանկության: Նաև ուզում ենք բնության մեջ ռետրիթի կենտրոն բացել, քանի որ շատ յոգայի ուսուցիչներ ցանկություն ունեն սեմինարներ կազմակերպել նաև քաղաքից դուրս: Այժմ փնտրում ենք համապատասխան հողատարածք և ներդրողներ, քանի որ տեսնում ենք պահանջ ռուսախոս և հայախոս անձանց շրջանում: Հայաստանում չկան այնպիսի վայրեր, որտեղ կարելի է համատեղել հանգստի համար անհրաժեշտ պայմանները, ինչպիսիք են, օրինակ՝ բնությունը, յոգայի և մեդիտացիայի համար անհրաժեշտ վայրը, բուսական սնունդը և անհրաժեշտ սարքավորումները։
Instagram YogaHome – https://www.instagram.com/yogahome_am/
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
