Ararat

Հաղորդագրություն / Ռումինիայում ՀՀ դեսպանություն

Decrease Font Size Increase Font Size Text Size Print This Page

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին օրերին դեսպանությունը ստանում է բազմաթիվ զանգեր, հարցումներ ռումինահայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների կողմից՝ ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

Ձեր կողմից ցուցաբերած աջակցությանը թիրախային ուղղվածություն տալու նպատակով՝ կոչ ենք անում այս օրերին նվիրատվություններն անել առավել համակարգված՝ փոխանցելով դրանք վստահելի կառույցների, միասնական կենտրոնների` ինչպիսին է, օրինակ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը:

Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել Ռումինաիայում ՀՀ դեսպանության հետ (հեռ. 0372 787 001, էլ. փոստ armromaniaembassy@mfa.am) կամ այցելել հիմնադրամի www.1000plus.am կայքէջ:

Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է իրականություն դարձնելու համայն հայության վեհ նպատակը՝ անսասան պահել մեր Հայրենիքի սահմանները:#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

#ՀԱՂՏԵԼՈՒԵՆՔ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *